Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
««Իրական Հայաստան»-ի մասին խոսենք թվերով, տեսնենք՝ ինչ դեմք ունի այն։ 2025 թվականի պետբյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվել է 1 մլրդ 658 մլն դրամ և վարչապետի աշխատակազմին՝ 24 մլրդ 365 մլն դրամ։ Սա նշանակում է, որ դուք, սիրելի՛ քաղաքացիներ, ունեք ամենաթանկ վճարվող մշակույթի գործիչը, դաշնակահարը, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկներ է գրում»,-Աժ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Վարչապետի աշխատակազմի համար մեր քաղաքացիները ամեն օր վճարում են 166 հազ․ դոլար։ Իսկ 2018 թվականին վարչապետի ու նախագահի աշխատակազմերի բյուջեն միասին շուրջ 8 մլրդ-ի կարգի էր։ Այսինք՝ այս թիվը 4 անգամ ավելացրել է այն ուժը, որը երկու նախարարություն է փակել՝ Սփյուռքի և գյուղատնտեսության»,-ասաց պատգամավորը՝ թվարկելով «Իրական Հայաստան»-ում առկա բազմաթիվ խնդիրներ և, խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, ասաց։
«Ձեր ծրագիրը քողարկում եք «Իրական» և «պատմական» Հայաստան բանավեճի մեջ։ Իրականում միակ քննարկման առարկան հետևյալն է․ արդյո՞ք Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են սպառնալիք ներկայացնել Հայաստանի համար, թե՝ ոչ։ Եվ ի՞նչ ենք անում մենք այդ սպառնալիքին դիմագրավելու համար։ Դուք պարզապես Թուրքիային և Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել եք «Իրական Հայաստան» անիրատեսական տերմինի ներքո»,-ասաց