Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գնահատականը ցածրացնող հանգամանք կարող է լինել նաեւ այն, որ շատ դպրոցներում ձմռանը ջեռուցում չի լինում: «Էդպես ասում են, որ ջեռուցում կա, բայց մենք էլ գիտենք, որ հենց ջեռուցում չլինելու պատճառով աշակերտների 20-30 տոկոսը դասի չի գալիս: Հասկանալի է, թե ամեն մի բացակայությունը ինչքանով է անդրադառնում երեխայի վրա: Նույնն է, որ շենք կառուցելիս արանքից մի քանի աղյուս հանես. փլվելու վտանգը մեծ է»,- ասում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրֆեն Խաչատրյանը:
Նրա կարծիքով, կրթության ցածր որակի պատճառ է նաեւ այն, որ անցումը նոր դասագրքերին սահուն չէր. «Դասագիրքը պետք է շատ զգուշորեն գրել, որպեսզի ապահովվի միջառարկայական կապը: Մինչդեռ, օրինակ, երեխան բնագիտության դասի մեջ պետք է տոկոս հաշվի, բայց պարզվում է` մեկ տարի հետո է տոկոս անցնելու...»:
Իսկ որպեսզի լուծվի դասգրքերի եւ դպրոցին պարտադրված ծրագրերի անհամապատասխանության խնդիրը, Նարինե Բայադյանը առաջարկում է մանկավարժական ազատություն տալ ուսուցիչներին. «Միայն համարձակ ուսուցիչներն են ինքնուրույն ծրագիր կազմում, մնացածները վախենում են, որ տնօրենը կամ տեսուչը կգան, կստուգեն...»:
Գնագատման եւ թեստավորման կենտրոնի կողմից 5-6-րդ դասարաններում անցկացրած արտաքին գնահատումների վերլուծությունների արդյունքում պարզված խնդիրներից Կրթության եւ գիտության նախարարությունը տեղյակ է, իսկ թե ի՞նչ է ձեռնարկվում ուսման որակը հանրակրթական դպրոցներում բարձրացնելու համար` դեռ հայտնի չէ: