Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից պահանջել է քանդել հայ–թուրքական բարեկամությանը նվիրված Կարսի արձանը։
«Ես «հրեշավոր» արտահայտությունը գործածել եմ հենց այդ արձանի համար։ Այն վայրում, որտեղ կանգնեցված է արձանը, պատմական արժեքներ կան։ Ինձ արձանի բովանդակությունն ընդհանրապես չի հետաքրքրում, եւ շատ քիչ բան գիտեմ, թե իրենից ինչ է ներկայացնում այդ արձանը»,– Hurriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետը։
«Իշխանության գալուց ի վեր՝ մենք սկսեցինք մաքրել այդ տարածքը, ինչի արդյունքում ի հայտ եկան Սեյիդ Հասան էլ Հարաքանիի դամբարանն ու մզկիթը։ Իսկ մզկիթի գմբեթի եւ այն բլրի բարձրությունը, որի վրա գտնվում է այդ արձանը, գրեթե հավասար են։ Մենք թույլ չենք տա, որպեսզի որեւէ արձան ստվեր նետի պատմական արժեքի վրա»,– ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ ինքն արձանի տեղադրման հետ կապված նախապես զգուշացրել էր Կարսի քաղաքապետին։