|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է արձանագրվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:
«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը ոչնչացնում է Ստեփանակերտի հայկական դիմագիծը։
Ադրբեջանի պետական վարչակարգի այս քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող հուշարձանները գտնվում են վտանգի տակ»,- գրել է նա։