կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-11 01:59
Հասարակություն

Օհան Դուրյանն էլ ուղեւորվեց երկնային Երուսաղեմ

Օհան Դուրյանն էլ ուղեւորվեց երկնային Երուսաղեմ

Ժողովրդական արտիստ, հռչակավոր խմբավար և կոմպոզիտոր Օհան Դուրյանին ժողովուրդը մի վերջին անգամ հրաժեշտ տվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

 

«Որպես հայ հպարտ եմ, որ ապրել եմ այսպիսի մեծության կողքին: Հայերիս համար մեծ պատիվ է ունենալ այսպիսի երաժիշտ: Որպես օրենք` դիրիժորները շատ երկարակյաց են: Նրանք շատ ծեր հասակում էլ հնարավորություն ունեն աշխատել` նույնիսկ նստած: Ցավում եմ, որ նա այլեւս մեզ հետ չէ»,- ասաց կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Ռոբերտ Մլքեյանը:

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ Օհան Դուրյանի հրաժեշտի արարողությանը հավաքված այսքան մեծ բազմությունը ժողովրդի գնահատականի արգասիքն է. «Շատ հաճախ կոչումների մասին ենք խոսում, բայց խնդիրն այն չէ, թե մարդն ունի ժողովրդական կոչում, թե` ոչ, այլ այն, որ ժողովրդի կողմից սիրված լինի, ինչն էլ ամենամեծ գնահատականն է: Ի վերջո, մեր հիշողության մեջ մնալու է փաստը, որ Օհան Դուրյանն իր կենդանության օրոք կատարեց իր հաղթարշավն աշխարհի տարբեր բեմերում»:

 

Օհան Դուրյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երեւանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում: