Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիրելի հետևորդներ, Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը հայ մեծանուն դիրիժոր ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ մասին է։
Ի վերջո, իսկապես, աշխարհում ամեն ինչ անցողիկ է, մնայունը մեծ գրականությունն է, մեծ արվեստը և մեծ զոհաբերությունը հանուն այդ արժեքների։ Այսպես էր մտածում և այսպես ապրում դիրիժորական արվեստի գագաթներից՝ Օհան Դուրյանը։ Հանճարեղ արվեստագետը անցավ դժվարություններով լի, բայցև փառքի ճանապարհ։ Հայազգի դիրիժորը աշխարհին զարմացրեց իր, ինչպես ասում են, «խոսուն ձեռքերով» երաժշտության խոր զգացողությամբ։
Նա աշխատել է աշխարհի հարյուրից ավել նվագախմբերի հետ։ Եվ ցանկացած բեմ նրանով բովանդակվել է, որովհետև Օհան Դուրյանի համար արվեստը բարձրակետին հասցնելը արժանապատվության հարց էր, ավելին՝ ազգային արժանապատվության։ Նրա համար արվեստի գնահատման չափանիշը՝ ազգայինի հիմքով համամարդկայինին հասնելու բանալին էր։ Սիրելի դիրիժորն իր անցած ճանապարհով այսօր էլ օրինակ է շատ արվեստագետների համար։
Ավելին կիմանաք՝ դիտելով Մեր Մեծերը ֆիլմաշարը։ Վայելեք։
#ՄնաՏանը #Համազգային_Երևան #Օհան_Դուրյան