Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
88 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել աշխարհահռչակ խմբավար, երգահան և հասարակական գործիչ Օհան Դուրյանը:
1922-ին Երուսաղեմում ծնված, տեղում կոմպոզիցիա և խմբավարություն ուսանած երաժիշտն այնուհետև համերգային շրջագայությունների է մեկնում Եվրոպա և զարմացնում իր ֆենոմենալ հիշողությամբ, խոր, զգայուն երաժշտականությամբ։
1962-1969-ին Օհան Դուրյանը իբրև հյուր դիրիժոր հանդես է գալիս Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ, այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվում ոչ պարտիտուր, ոչ էլ դիրիժորական փայտիկ, դառնում են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն։
Դուրյանը երկու անգամ Գևանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակվում։ Մամուլում նրան սկսում են համեմատել Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։ 1966-1968-ին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարությամբ նաև «Դոն Կառլոսն» է ներկայացվում երաժշտասերների դատին։
Հայաստանի անկախացումից հետո վերադարձել է հայրենիք, եւ ստանձնել Հայաստանի ազգային Օպերայի և բալետի պետական թատրոնի նվագախմբի գլխավոր դիրիժորի պարտականությունները: Տարիներ տեւած աշխատանքից և ներքին անհամաձայնություններից հետո մաեստրոն հեռանում է նվագախմբից և մեկնում Մոսկվա:
Վերջին տարիներին մաեստրոն վերադարձել էր հայրենիք։
Նա ի նշան բողոքի՝ հետ է հանձնել ՀՀ իշխանություններից ստացած բոլոր բարձր պարգեւները: Ակտիվ մասնակցում էր ընդդիմության կազմակերպած միջոցառումներին:
Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։
ԵՐԿԻՐ-ը ցավակցում է ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ընտանիքին, հարազատներին, ընկերներին, երաժշտասերներին, նրա արվեստի երկրպագուներին :
Աստված հոգին լուսավորի: