|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Իտալիայի մայրաքաղաքի լրագրողների միությունը տարօրինակ խնդրանքով դիմել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին` «էլեկտրոնային դարի բոլոր հաղորդակցամիջոցների աշխատակիցների երկնային հովանավոր» նշանակել երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Երկրորդ պապին:
Ներկայումս բոլոր լրագրողների եւ գրողների «հոգեւոր տերը» կաթոլիկ եկեղեցու սյուներից մեկն է` Ժնեւի եպիսկոպոս Ֆրանցիսկ Սալեցին (1567-1622)Լ
Կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդները, երանելիներն ու սրբերը մահից հետո «աշխատանքի են տեղավորվում»: Համարյա բոլոր մասնագիտություններն իրենց սուրբ հովանավորներն ունեն: Հիմա էլ անդրշիրմյան պատվավոր աշխատանք կունենա նաեւ Հովհաննես Պողոս Երկրորդ պապը: