|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ԱՄՆ Պետդեպարտամենտը Իսրայելի և Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտության սրման պատճառով շաբաթ օրը Լիբանանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել լքել երկիրը, քանի դեռ կոմերցիոն թռիչքների հնարավորություններ կան:
««Հեզբոլլահի» և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության անկանխատեսելի բնույթի և Լիբանանում, ներառյալ Բեյրութում տեղի ունեցած վերջին պայթյունների պատճառով, ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին լքել Լիբանանը, քանի դեռ կոմերցիոն թռիչքների տարբերակներ կան», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի թարմացված ուղեցույցում:
Գերատեսչությունից հայտնել են, որ ներկայումս գործում են կոմերցիոն թռիչքներ, բայց սահմանափակ տարողությամբ:
«Եթե անվտանգության իրավիճակը վատթարանա, կոմերցիոն թռիչքների տարբերակները կարող են անհասանելի դառնալ», - ասվում է հաղորդմն մեջ։