|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության կարգավիճակ ստանալու նոր փորձերին։ Պաղեստինի իշխանությունները ցանկանում են համապատասխան քվեարկությունն անցկացնել ապրիլին։
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պատասխանելով Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու փորձերի նկատմամբ Միացյալ Նահանգների դիրքորոշմանը վերաբերող հարցին, ասել է, որ թեև ԱՄՆ-ը միշտ հստակ ակնարկել է, որ աջակցում է անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը՝ Իսրայելի անվտանգության երաշխիքներով, բայց «սա մի բան է, որը պետք է արվի կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով (ինչը մենք ենք հիմա), և ոչ ՄԱԿ-ում»:
Միաժամանակ նա նշել է, որ մտադիր չէ շահարկումներ անել այն առումով, թե ինչ կարող է լինել ապագայում: Նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը մտադիր է վետո դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում համապատասխան բանաձեւի վրա։