|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ: Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ-ը խիստ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների և դրա հետևանքով արձանագրված զոհերի կապակցությամբ:
«Մենք կողմերին կոչ ենք անում խուսափել իրավիճակի սրացումից և խրախուսել շփման գծում ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների անհապաղ քննարկումը»,- նշվել է պետքարտուղարության հայտարարության մեջ:
Պետքարտուղարությունը տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ-ը կշարունակի ինտենսիվ կերպով համագործակցել կողմերի հետ։
«Հակամարտության արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան ամփոփիչ ակտը, մասնավորապես` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,- նշվել է հայտարարության մեջ։