Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նոր մեմուարները կպատմեն ամեն ինչ նրա կյանքի մասին և աղմուկ հանած խմբի մասին: Այս մասին ասել է ամերիկյան հրատարակիչ Ալֆրեդ Կնոպֆը:
Կնոպֆի մամլո քարտուղար Փոլ Բոգարդսն ասել է, որ Ասանժը և հրատարակչությունն արդեն եկել են համաձայնության և որ ակնկալվում է՝ ձեռագիրը կհանձնվի 2011թ.-ին:
Ասանժը «The Sunday Times» թերթին ասել է, որ նա համաձայնել է ինքնակենսագրական գրել միայն դատական խնդիրներից առաջացած ֆինանսկան կարիքների պատճառով:
«Ես չեմ ուզում գրել այս գիրքը, բայց ստիպված եմ»,- ասել է Ասանժը:«Ես պետք է պաշտպանեմ ինձ և WikiLeaks-ի աշխատանքը»:
Ըստ պայմանավաորվածության ՝ նա 800.000 դոլար կստանա Կնոպֆից և ևս 500.000 դոլար բրիտանական «Canongate» հրատարակչությունից: