|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Աղմկահարույց Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը որոշել է այս տարվա սեպտեմբերին մասնակցել ավստրալական Սենատի ընտրություններին: Այսօր «Wikileaks-ի աջակցության ավստրալական քաղաքացիական միություն» կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ երեկ Վիկտորիա նահանգի ընտրական հանձնաժողովը ստացել է Ասանժի դիմումը` որպես թեկնածու գրանցվելու վերաբերյալ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Կազմակերպության ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս քննարկվելու է Wikileaks կուսակցություն Ավստրալիայում գրանցելու հարցը: Դրա համար անհրաժեշտ է, որ այդ կուսակցության շարքերն անցնելու պատրաստակամություն հայտնի ամենաքիչը 500 մարդ: