կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-25 00:53
Աշխարհ

Ասանժը` տարվա վատագույն ավստրալացի

Ասանժը` տարվա վատագույն ավստրալացի

Ավստրալական Zoo Weekly տղամարդկանց ամսագիրն ամփոփել է «տարվա վատագույն ավստրալացի» մրցույթի արդյունքները£ Այս տիտղոսը 2011¬ին բաժին է ընկել WikiLeaks¬ի հիմնադիր Ջուլիան Ասանժին£

 

Պարբերականը նշում է, որ Ասանժը հայտնի է դարձել որպես գաղտնիքներ պահել չկարողացող մարդ եւ ամբողջ տարին զբաղվել է ուրիշներին «զրպարտելով»: Ասանժի հիմնադրած WikiLeaks¬ը հռչակ ձեռք բերեց 2010¬ինª Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողությունների մասին գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո£

 

Ջուլիան Ասանժը ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ սպասում է իրեն Շվեյցարիա էքստրադիցիայի ենթարկելու հարցի դատավարության հերթական նիստին£

 

Ստոկհոլմում Ասանժին մեղադրում են սեքսուալ ոտնձգությունների համար£ Zoo Weekly¬ի ամենամյա վարկանիշային տիտղոսը շնորհվում է հումորով£ Դրան արժանանում են նրանք, ովքեր իրենց գործողություններով նախորդ տարում խայտառակել են Ավստրալիան եւ այդ իսկ պատճառով իրավունք չունեն ավստրալացի կոչվելու£

 

2011-ի վատագույն ավստրալացիների ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է... Աստվածը£ Պարբերականը նրան հանդիմանում է Քվինսլենդ նահանգիը «ջրհեղեղելու» համար£