|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբ է դուրս եկել եւ ելույթ ունեցել լրագրողների առջեւ: Նա հաստատել է, որ Շվեդիան եւ Բրիտանիան չեն կարող բողոքարկել ՄԱԿ-ի որոշումն իր գործով, քանի որ այն վերջնական է: Նշենք, որ ՄԱԿ-ն անհիմն է ճանաչել WikiLeaks-ի հիմնադրի հետապնդումը:
Ըստ եզրակացության Ասանժին պետք է այլեւս չհետապնդեն, ավելին` փոխհատուցում վճարեն:
Ի դեպ, ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Ասանժը պատրաստվում է լքել Էկվադորի դեսպանատունը, որտեղ նա խուսափում էր բրիտանական արդարադատությունից, սակայն հայտարարել է, որ առայժմ նման մտադրություն չունի: