| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Այսօր կարող ենք ասել, որ միջպետական եւ հանրապետական մեր ճանապարհների վրա վթարային տեղամասեր չունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Այս տարվա ընթացքում վերանորոգվել է մոտ 350 կմ երկարության ճանապարհահատվածներ, որից 224 կմը-ը` վարկային միջոցներով, իսկ 126-ը պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված է եղել 5.5 միլիարդ դրամ`ճանապարհների հույժ վթարային տեղամասերը եւ կամուրջները վերականգնելու համար:
Այս աշխատանքների ժամանակ տնտեսվել է 860 միլիոն դրամ, որը հատկացվել է Երեւան-Սեւան, Երեւան-Գյումրի, Հալիձոր-Տաթեւ եւ այլ ճանապարհահատվածների ու կամուրջների վերանորոգմանն ու կահավորմանը.
«Անհարամար է, որ մեր միջպետական ճանապարհների վրա լիարժեք ցուցանակներ չունենք: Այսօր կարող եմ զեկուցել, որ թե Երեւան-Իջեւան ուղղությամբ, թե Երեւան-Մեղրի ճանապարհահատվածների վրա շուտով տեղադրված կլինեն ցուցանակները»,- ասաց նախարարը:
Այս տարվա ընթացքում հիմնովին վերանորոգվել է ութ կամուրջ, որի համար ծախսվել է 372.7 միլիոն դրամ: