ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը եղանակի կտրուկ փոփոխության հետևանքով առատ ձյուն է տեղացել Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Վանաձորի, Սպիտակի, Ճամբարակի շրջաններում։
Ճանապարհները մաքրվել են, մշակվել են աղ ու ավազի խառնուրդով։
Ժամը 10.30-ի դրությամբ՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։