կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 00:04
Հասարակություն

Մանկատան երեխաների թիվը նվազել է

Մանկատան երեխաների թիվը նվազել է
2010-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող յոթ մանկատներում մշտական խնամք եւ դաստիարակություն է ստացել մոտ 820 երեխա: Նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Խաչատրյանի խոսքով, նախորդ տարվա համեմատ, այդ թիվը որոշակիորեն նվազել է: Փոխարենը` մեծացել է երեխաների թիվը մասնագիտացված երկու մանկատներում: Նախորդ տարի պետական խնամքի տակ գտնվող հիվանդ երեխաների թիվը կազմել է 310, իսկ այս տարի մասնագիտացված մանկատներում ապրում է շուրջ 340 հիվանդ երեխա: