|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արագ սննդի «Մաքդոնալդս» ռեսոտրանային ցանցին խստորեն քննադատել են Հարավաֆրիկյան Հանրապետության բնակիչների համար ստեղծված գովազդային հոլովակի համար: Դրա գլխավոր հերոսները Քեյփթաունի մանկատան երեխաներ են եւ ծերանոցի բնակիչները. գրում է Daily Mail-ը:
Ըստ հոլովակի սյուժեի`մանկատան դաստիարակչուհին առավոտյան արթնացնում է երեխաներին եւ նրանց անակնկալ խոստանում: Դրանիցի հետո երեխաները ինչ-որ տեղ են գնում ավտոբուսով եւ անչափ ուրախանում` տեսնելով «Մաքդոնալդս»-ի ցուցանակը: Երեխաները դրամարկղի մոտ մեկական պաղպաղակ են ստանում, այնուհետեւ դրանք տանում ծերանոցի տարեց բնակիչներին:
Քննադատները հայտարարել են, որ էթիկայի սահմաններից դուրս է` առեւտրային նպատակներով շահագործել մանկատան երեխաներին, ավելին` այցը ռեստորան մեկ անգամ է եղել, ընդ որում` նկարահանման նպատակով: