|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Աննա և Անահիտ Մխիթարյան քույրերը իրենց մարդասիրական և մասնագիտական գործունեությունը՝ հիմնված կամավորական հիմունքների վրա, ծավալում են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների համար։
Մանկատան տնօրինության կողմից անհատույց տրամադրված սենյակները երաժիշտ քույրերը, վերանորոգման և կահավորման արդյունքում, տվել են երազանքների տան ջերմ մթնոլորտ, որտեղ մանկատան երեխաները սովորում են երգել, նվագել ազգային երաժշտություն։
Ստեղծել են «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որի առաջին ելույթը կայացավ հունիսի 1-ին «Ճախրուկ» մշակութային կենտրոնում, «Ճախրուկ» երազանքների տանը։
Ճախրուկը նույն Ճախրաբազե թռչունն է, որը քույրերը կապել են թե ՛երեխաների, թե՛ մեզանից յուրաքանչյուրի հետ։ Մարմնով Ճախրուկ՝ հոգում Ճախրաբազեն։
Մենք բոլորս պետք է արթնացնենք մեր ներսում քնած Ճախրաբազեին և պատրաստենք թռիչքի։
«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» այսպես են մտածում քույրերը։ Նաև հիմնադրել են «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպությունը, որը զբաղվելու է և՛ մշակութային, և՛ երեխաների առողջապահական հարցերով։ Հուլիսին տրվելու է «Ճախրուկ» միջազգային փառատոնի մեկնարկը Վանաձորում, որի ժամանակ ելույթ են ունենալու հենց իրենք՝Ճախրուկները և փառատոնի համերգային մասը բարեգործական հիմունքներով շարունակելու է Ճախրուկների և բոլորիս շատ սիրելի Արթո Թունջբոյաջյանը Արմենիան Նեվի բենդի հետ միասին։