«Հրազդանի 5-րդ բլոկի վերանորոգման ծրագիրը կավարտվի եկող տարվա առաջին եռամսյակից հետո»,- հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Եկող տարվան են թողնվել նաեւ նավթամթերատար խողովակաշարի կառուցման աշխատանքները, «Մենք հույս ունեինք, որ այս տարի մինչեւ տարեվերջ ծրագիրը կմտներ գործնական փուլ, սակայն, ամենայն հավանականությամբ, գործնական փուլ կմտնենք հաջորդ տարվա երկրորդ եռամսյակից»,- հայտնել է նախարարը` նշելով, որ աշխատանքների ձախողման պատճառը եղանակային պայմաններն են: