Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ավարտվում է ամառային արձակուրդների շրջանը: Եվս մի քանի օր` և դպրոցներում կհնչի առաջին զանգը: Այդ օրվան սպասում ու պատրաստվում են շատերը, նաև ոստիկանությունը: Ավանդաբար ամեն տարի, մինչև սեպտեմբերի մեկը, ոստիկանությունը լրջորեն նախապատրաստվում է նոր ուսումնական տարվա մեկնարկին, կազմակերպում և անցկացնում է ուժեղացված ծառայություն:
Դպրոցի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններից զատ, անչափ կարևոր են ճանապարհային երթևեկության այն տարբերանշաններն ու գծանշանները, որոնք ուղղորդում են հետիոտնին ու վարորդներին` ինչպես հատել փողոցը, որտեղ նվազեցնել արագությունը: Այդ իսկ պատճառով ոստիկանությունն ուսումնասիրում է ճանապարհափողոցային ցանցի երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների հագեցվածությունը, տեղադրում ճանապարհային նշաններ, թարմացնում և գծանշում նոր հետիոտնային անցատեղեր` հատկապես դպրոցների մոտակայքում:
Ոստիկանության հետ համագործակցության և տարվող աշխատանքների մասին խոսեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Ոստիկանների բարձրակարգ ծառայությունից գոհ էին նաև դպրոցի ուսուցիչները:
Սեպտեմբերի 1-ից դպրոցների մոտ ծառայություն են իրականացնելու ոստիկանական կարգախմբեր:
Վարորդներին կոչ ենք անում հատկապես դպրոցամերձ փողոցներում, խուսափել ավելորդ շտապողականությունից, լինել առավել ուշադիր և զգոն: