Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նյութական առումով սեպտեմբերի մեկը դպրոցական երեխա ունեցող ծնողների համար Նոր տարի է: Սեպտեմբերի մեկը, ինչպես յուրաքանչյուր Նոր տարի իր հետ բերում է բազմատեսակ թանկացումներ ու գնաճ.
«Համեմատած այլ երկրների հետ, մեր երկրում հագուստը ավելի էժան է, բայց մենք ունենք վճարողունակության խնդիր: Եթե քաղաքացու միջին եկամուտի 60 %-ը ծախսում են սննդի համար, 30%-ը՝ կենցաղային խնդիրները լուծելու համար, տակը մնում է 10%, որով պետք է բավարարեն իրենց հաճույքները, նաև հագուստ գնեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Բանախոսը խոսեց նաև ներկրվող անորակ ապրանքի մասին, որը մեծ պահանջարկ ունի հենց սեպտեմբերի մեկին.«Խոսելով սպառողների շահերի մասին, ասեմ, որ բացի ծնողների ֆինանսական դժվարություններից, ապրանքի անորակ լինելու պատճառով հոգեկան դժվարություններ է ունենում նաև երեխան: Պատկերացրեք, եթե ծնողն օգոստոսի 31-ին չինական պայուսակ է գնել իր երեխայի համար և պայուսակը արդեն սեպտեմբերի 1-ին պատռվում է, ինչպիսի «տրավմա» է դա երեխայի համար»,-նշեց Ա. Պողոսյանը:
Խոսելով չինական անորակ ապրանքնրի մասին, մյուս բանախոս տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը հավելեց, որ ոչ թե չինական շուկան է մեզ առաջարկում այդ անորակ ապրանքը, այլ մեզ մոտ է պահանջարկ ձևավորվել. «Նույն Չինաստանը նաև արտադրում է որակյալ ապրանք, օրինակ` այֆոնը, որն ամենաթանկ և որակյալ հեռախոսն է ու արտադրվում է Չինաստանում: Չինական վատ ապրանքի ներմուծման համար մենք են մեղավոր»:
Ըստ բանախոսների Հայաստանում թանկ ապրանքի հիմնական պատճառները ճանապարհներն են և մաքսային ծառայությունները: Իսկ ինչ վերաբերում է սեպտեմբերի մեկի թանկացումներին, տնտեսագետը նշեց, որ վաճառողները ապրանքն իրացնելու խնդիր չունեն: Եկամտաբեր է նաև քիչ քանակով, բայց բարձր գնով ապրանք վաճառելը: