|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին մեղադրել է Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչության մեջ։ Այս մասին Փաշինյանը գրել է Twitter-ում։
Զինվորական համազգեստով եւ զինվորական լսարանի առջեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը նոյեմբերի 8-ին իր սպառնալից եւ ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը եւ Հայաստանի այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են, եւ Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Սա աղաղակող ահաբեկչություն է քաղաքացիական բնակչության նկատմամբ»,- գրել է Փաշինյանը։