կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-16 21:56
Հասարակություն

ԺԱՄԱՆԱԿ. Նոր փոփոխություններ

ԺԱՄԱՆԱԿ. Նոր փոփոխություններ

Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, առաջիկայում կառավարության կազմում նոր փոփոխություններ են սպասվում. Սերժ Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել մի քանի նախարարի՝ վատ աշխատելու եւ վարկաբեկված լինելու համար: Առայժմ հստակ չէ՝ այդ նախարարներին պաշտոնանկ կանի՞ մինչեւ Ամանոր, թե՝ դրանից հետո: Սակայն հայտնի են նախարարների անունները՝ բնապահպանության նախարար ՀՀԿ-ական Արամ Հարությունյան, էկոնոմիկայի նախարար ՀՀԿ-ական Ներսես Երիցյան եւ ՕԵԿ-ական գյուղնախարար Գերասիմ Ալավերդյան:

 

Ըստ մեր աղբյուրների՝ հիմա ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը փորձում է ամեն գնով համոզել Սերժ Սարգսյանին, որպեսզի Գերասիմ Ալավերդյանին խնայի: Ի դեպ, Գերասիմ Ալավերդյանին ու նրա ղեկավարած նախարարությանը կառավարության նիստերից մեկի ժամանակ խիստ քննադատել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը բավական մարդասեր անձնավորություն է: Երբ իր աշխատակիցները հետաքրքրվել են, թե ինչ կարող են նրան նվիրել ծննդյան օրը, Ալավերդյանն ասել է՝ «փող հավաքեք»: Նվազագույն գումարն էլ կազմել է 200 ԱՄՆ դոլար: Աշխատակիցներից շատերը, սակայն, չեն կարողացել նախարարին այդքան թանկ նվեր անել, եւ երբ նրանցից մեկը Ալավերդյանին ասել է. «Կլինի, փող չունեցողը մի քիչ փոքր գումար տա՚, նա հումանիստ է գտնվել. «Այո, այո, մարդկանց մի ստիպեք... ով կարող է 200 դոլար տալ՝ թող տա, ով կարող է 20 դոլար տալ՝ թող 20 տա»: