|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքում նոր փոփոխություններ են նախատեսվում: Այսօր քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ քաղաքապետարանի կառուցվածքային փոփոխությունների նախգիծը հունվարի 21-ին ներկայացվելու է Երեւանի ավագանու քննարկմանը:
Քաղաքապետարանից ԵՐԿԻՐ-ին հայտնել են, որ խորհրդակցության ժամանակ քաղաքապետը ներկայացրել է մի քանի թեկնածություններ: Նրանք առաջիկայում առանցքային պաշտոններ են զբաղեցնելու քաղաքապետարանի աշխատակազմում: Բացի երեք փոխքաղաքապետներից՝ Տարոն Մարգարյանից, Կամո Արեյանից, Վանո Վարդանյանից, նշանակվելու եւս մեկ փոխքաղաքապետ, որը տնօրինելու է համակարգելու է ֆինանսական ոլորտը:
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում հնարավոր է նշանակվի Վահե Ստեփանյանը: Երեւանի գլխավոր ճարտարապետ է նշանակվելու Միքայել Հասրաթյանը: Կարեն Կարապետյանը մտադիր է նաեւ նոր պաշտոն ստեղծել՝ Երեւանի գլխավոր դիզայներ: