Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու, իսկ քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը: Դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կատարել մի շարք ձեւափոխումներ` գերատեսչությունների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում եւ այլն:
Կառավարության կառուցվածքին վերաբերող կարեւորագույն հարցը, որ հիմա քննարկվում է կառավարությունում, վերաբերում է ՀՀ պետեկամուտների կոմիտեին, որը, ըստ ամենայնի, կբաժանվի հարկային եւ մաքսային ծառայությունների: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում «կորցնել» ներկայիս ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին, իսկ Կարեն Կարապետյանը ցանկանում իր կադրերին նշանակել այդ ոլորտում: ՊԵԿ-ի բաժանումը կարող է լինել երկու կողմերին մասնակի բավարարող լուծում:
Կա նաեւ Էկոնոմիկայի նախարարությունը նորից անվանափոխելու վերաբերյալ հարց եւ նման մի շարք այլ նախագծեր: Ի դեպ, հավանականություն կա, որ այդ արտահերթ նստաշրջանի ժամանակ կարող է ներկայացվել նաեւ համաներման մասին նախագիծը, բայց մեր աղբյուրները հավաստիացնում են, որ այն տեղի կունենա ավելի ուշ՝ մինչեւ տարեվերջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: