կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-16 22:08
Քաղաքական

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Փոփոխություններ` ըստ հավաստի աղբյուրների

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Փոփոխություններ` ըստ հավաստի աղբյուրների
Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ մինչեւ Ամանոր Սերժ Սարգսյանը եւս մի քանի լուրջ կադրային փոփոխություններ է անելու: Մասնավորապես նշվում է, որ հնարավոր է պաշտոնանկ արվի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ նրա փոխարեն պաշտոնում նշանակվի փոխոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Հայկ Հարությունյանը, հնարավոր է նշանակվի Գեղարքունիքի մարզպետ, Սաշիկ Աֆյանը` Կոտայքի մարզպետ, պաշտոնանկ արվի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Խոսվում է, անգամ, որ նարավոր է Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ստիպի հրաժարականի դիմում գրել: Այս ամենը, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ծրագիրն է: Նա փորձում է աներոջը մաքրել օլիգարխիկ դեմքերից եւ առաջին «թափի տակ ընկնելու են» ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը եւ Սամվել Ալեքսանյանը: Վերջինս, սակայն, երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե առաջին անգամ է լսում, ո կարող է «ուդառի» տակ ընկնել: Ըստ հավաստի տեղեկությունների, Միքայել Մինասյանը, որն իրեն համարում է «մոխրագույն կարդինալ», որն արդեն լիակատար վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Էլեկտրոնային լրատվական դաշտում, բացառությամբ մի քանի լրատվական կայքերի, ու փորձում է հասնել նաեւ տպագիր մամուլին, որը փորձում է մոնոպոլիա ստեղծել հեռուստատեսային գովազդի դաշտում եւ մի քանի այլ ոլորտներում, ժամանակին ՄԻԱԿ-ի ջահելներին խոստացել է ապահովել պաշտոններով: Հիմա նա, ըստ էության, անցել է իր այդ ծրագրի իրականացմանը: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի փեսայի հանդեպ ակնհայտ հակակրանք ունեն նաեւ հին ու համեմատաբար նոր հանրապետականները, որոնք հստակ գիտեն, որ ստիպված են լինելու իրենց տեղը զիջել Միշիկի ջահելներին: Միքայել Մինասյանի այս պլանների իրականացման ընթացքում իշխանական ներկայիս դաշտում խիստ լարված ու սպասողական, անորոշ իրավիճակ է ստեղծվել, կատարյալ «աջաբսանդալ», ինչը գոնե այս պահին դժվար է ասել, թե ինչով կավարտվի: