|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը։
«Հայկական ժամանակը» գրել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ բոլորովին այլ ֆունկցիաներով։
Նույն շրջանակներում քննարկվում է Իշխան Զաքարյանի փոխարեն այդ պաշտոնում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակելու հարցը։
Ամենամեծ անակնկալը, սակայն, սա չէ։
Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, Հայաստան է վերադառնամ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը. քննարկվում է Վաչե Գաբրիելյանին ՀՊ տեղափոխելուց հետո միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում Արմեն Գևորգյանին նշանակելու հարցը։
Հիշեցնենք, Արմեն Գևորգյանը 2014-ի հոկտեմբերին անսպասելիորեն հրաժարական տվեց և աշխատանքի անցավ Ռուբեն Վարդանյանի ընկերությունում, որտեղից էլ կարճ ժամանակ անց դուրս եկավ ու մեկնեց ԱՄՆ սովորելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։