կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-11 17:30
Քաղաքական

Հիասթափություն կա, թե չէ՝ դա ձեր գնահատականն է. Կարեն Կարապետյանն՝ իր վարչապետ չդառնալու մասին

Հիասթափություն կա, թե չէ՝ դա ձեր գնահատականն է. Կարեն Կարապետյանն՝ իր վարչապետ չդառնալու մասին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին դիմելով ասաց..

«Ավարտվեց այն թնջուկը, որ տարիուկես ասում էին, թե կարող է Դուք լինեք վարչապետ, Դուք էլ ասում էիք՝ կարող ա, ասում էինք պատրաստ եք աշխատել՝ ասում էիք պատրաստ եմ: Ինչ թաքցնենք, մարդիկ հույսեր էին կապել ձեզ հետ, ՀՀԿ-ն տեխնոլգիա կիրառեց և մարդիկ այդ տեխնոլոգիային տրվեցին, և հիմա հիասթափվեցին, քանի որ սպասում էին որ դուք կլինեք վարչապետ: Սա թնջուկի ավարատի հետ կապված»:

Կարեն Կարապետյանն էլ արձագանքեց, որ նախաբանը ռեպլիկի տեսքով, որ տրվեց, կառավարության գործունեությանը չի վերաբերում, չնայած բամիցս պատասխանել է:

«Հիասթափություն կա թե չէ դա ձեր գնահատկանն է, թե ինչքով է համընկնում շատ մարդկանց գնահատականներին»,-ասաց նա և ավելացրեց, որ իր ելույթը իր պատկերացմամբ չի հակասում մնացած ելույթներին: Մարուքյանը նաև անդրադարձավ ԵԱՏՄ-ին: «Չէր կարելի բոլոր ձվերը մեկ զամբյուղում տեղավորել: Ռուսական ռուբլին գահավիժում է, սանկցիաներ են իրակացվում ՌԴ-ի նկատմամբ, նոր պատերազմ է սկսվում և դրանից լուրջ խնդիրներ կունենա նաև ՀՀ-ն: Ինչ տեսլական ունեք որպես առաջին հավանական փոխվարչապետ, ո՞նց ենք իրավիճակից դուրս գալու»,-հարցրեց պատգամավորը:

Կարապետյանն էլ պատասխանեց, որ համոզված է` ճիշտ են արել ԵԱՏՄ-ին անդամակցելով, պարզ տրամաբանությամբ՝ մեր տնտեսությունը հիմնված է այդ ճյուղերի վրա: Ըստ Կարապետյանի` դրանով հանդերձ որևէ սահմանափակում չունի ՀՀ-ն արտահանման և ներկրման մեջ այլ երկներ ևս, բացի այդ Մեղրիի ազատ տնտեսական գոտին մատնանշեց, որը կաշխուժացնի Իրանի հետ առևտրային հարաբերությունները:

«Հիմա լավ է, թե վատ է որ մեզ համար հասանելի շուկայում պրոբլմեներ կան, վատ է, բայց դա կատաստրոֆա՞ է՝ ո'չ»,-ասաց նա: Ռեպիլկի հետ կապված Մարուքյանն էլ ասաց՝ ինքը չի հիասթափվել, որովհետև հույսեր չի էլ կապել, սակայն մարդիկ կան, այդ թվում որոշ քաղաքական գործիչներ, որ հույս են կապել, նրանք են հիասթափվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ որպես կուսակցության առաջին դեմք՝ առաջարկելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: