|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հուլիսի 3-ին Արարատ եւ Արտաշատ քաղաքներում կայացած` քաղաքապետի ընտրությունների ընթացքը, պաշտոնապես ամփոփված արդյունքները վկայում են, որ դրանք որակապես ոչնչով չեն տարբերվել նախորդ 16 տարիներին անցկացված ընտրություններից:
Մինչդեռ ԵԽԽՎ-ում հանրապետության նախագահը հպարտորեն հայտարարում էր, թե Հայաստանի իշխանությունները միանշանակ կարեւորում են արդար եւ թափանցիկ ընտրությունների դերը պետականության հետագա զարգացման գործում, ինչպես նաև դրանց նկատմամբ հասարակության հավատը:
Այս որակի ընտրությունների անցկացումը որեւէ լավատեսության տեղիք չի տալիս, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ մինչև խորհրդարանական ընտրությունները մնացել է մեկ տարուց էլ պակաս ժամանակ: Վստահություն չեն ներշնչում նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Դարձյալ փորձ է արվում այլ ճանապարհներով ընդգրկել այն մարդկանց, որոնք ոչ միայն ոչինչ չեն արել` ավելացնելու համար հավատը ազատ, արդար ընտրություններ անցկացնելու` նույնիսկ հնարավորության նկատմամբ, այլև իրենք են ժողովրդի մեջ այդ հավատը սպանելու պատասխանատուները:
Բայց սա սոսկ իշխանության պատասխանատվության հարցը չէ: Չնայած ընդդիմադիր քաղաքական ուժերն անընդհատ խոսում են ընտրությունների արդարությունն ապահովելու անհրաժեշտության մասին, սակայն ոորեւէ փորձ չարեցին` մասնակցելու այս երկու ընտրություններին` թույլ տալով արձանագրել խորհրդային շրջանին բնորոշ մասնակցության տոկոսներ: