Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի աղջիկը խոսել է իր 74-ամյա հոր մասին՝ ասելով որ նա շատ վշտացած է իր հոր մասին սեռական բնույթի սկանդալներից:
«Vanity Fair» ամսագրի իտալական տարբերակի հետ հարցազրույցում 26-ամյա Բարբարա Բեռլուսկոնին ասել է. «Ես հիանում եմ նրանով և նրա բազում հաջողություններով, բայց ես իրավունք եմ վերապահում խելամիտ մոտեցում ունենալ իր կյանքի հանդեպ»:
«Այս սկանդալները ինձ վշտացրել են: Ես դժվարանում եմ դրանց համար պատասխան գտնել: Ակնհայտ է, որ ես համամիտ չեմ նրա որոշակի վարքի հետ, բայց ես պետք է փորձեմ հավատալ իմ հորը»,- ասել է նա:
Բարբարան Բեռլուսկոնիի երկրոդ ամուսնության երեք երեխաներից մեկն է: Նրա մայրը ապահարզան էր պահանջել Բեռլուսկոնիից, երբ իմացել էր, որ վերջինս մասնակցել էր 18-ամյա մոդել Նոեմի Լետիցիայի պատվին կազմակերպված երեկույթին, ում հետ, ըստ ասեկոսեների, Բեռլուսկոնին սիրային հարաբերությունների մեջ էր:
«Ինձ տխրեցնում է այն փաստը, որ երբեմն ես չեմ կարծում, որ Սիլվիո Բեռլուսկոնին արժանի է այն վերաբերմունքին, որը նա ստանում է: Նա շատ լավ բաներ է արել այս երկրի համար, կրքով և հպարտությամբ: Ամոթալի կլինի, եթե նրա քաղաքական կարիերան հիշվի միայն այս սկանդալների համար»,- ավելացրել է Բարբարան: