Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«Հերթական հիասթափություն
Մանր է, պարոնայք, շատ մանր է։
Նոր իմացաք, որ ընտրակաշառքներ են բաժանվել։
Նախորդ ընտրություններում իմ ծանոթ տաքսիստներից մեկը հաջողացրել էր երեք կուսակցություններից ստանալ ընտրակաշառք։ Եվ ես անկեղծորեն ուրախ էի նրա և նրա նմանների համար, որովհետև բացարձակապես միևնույն էր, թե այդ կուսակցություններից ով որքան ձայն կստանար։ Իսկ ժողովրդի ձեռքը գոնե մի քանի լրացուցիչ կոպեկ հայտնվեց։
Երբ Ծառուկյանը ձեզ հետ էր, այդ մասին իհարկե չէիք հիշում։
Օլիգարխից վերաձևակերպեցիկ սեփականատիրոջ, որ հանգիստ քնի, բայց ինքներդ անընդհատ մտածում էիք, ինչպես նրան հեռացնել քաղաքական դաշտից, որովհետև նրան համարում էիք խիստ վտանգավոր հակառակորդ։
Եվ երբ ձեր անօգնական, ապաշնորհ կառավարումը, երկիրը համարյա կրախի առաջ կանգնեցրեց, և նույնիսկ Ծառուկյանը սկսեց պահանջել կառավարության հրաժարականը։ Դուք պահը եկած համարելով, չէ որ արտակարգ դրության ժամանակ, հավաքներն արգելվում են, քրեական գործեր եք հարուցում նրա դեմ։
Ձեր այդ գործելավոճը ինձ մոտ զզվանք է առաջացնում։
Դուք տղամարդու պես ձեռնոց չեք նետում ձեր հակառակորդին։ Գործում եք տակից, ղզիկավարի։
Դուք վարվում եք ըստ ձեր հարմարության, թեև փորձում եք խոսել արդարության անունից։
Ցավում եմ, բայց ստիպված եմ ֆիկսել, որ հերթական անգամ հերոսը վիշապ դարձավ։
Եվ գիտեք ինչ, մեր պետության նախորդ ղեկավարը, երկու անգամ կարող էր արյուն հեղել։
Առաջին անգամ Սասնա ծռերի անիմաստ, հուսահատական գործողության ժամանակ, և երկրորդը երբ իշխանությունը կամավոր հանձնեց Նիկոլին։ Բայց չարեց։
Դա իսկապես մեծ, իր ժողովրդի մասին մտածող, պետական գործչի արարք էր։ Ցավալի էր, որ իր մնացած գործերում նա նույնքան խելամիտ ու պետականամետ չեղավ։
Ես կասկածում եմ, որ նման իրավիճակում Փաշինյանը կկարողանա նույնքան խելամտություն դրսևորել։
Դե ինչ, կապրենք՝ կտեսնենք»։