Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի մեկնարկի ազդարարմանը նվիրված միջոցառմանը, որի ժամանակ ամփոփվել են ծրագրի փորձնական փուլի արդյունքները:
Ծրագրի նպատակն է` խթանել համակարգիչների ու ինտերնետի տարածումը Հայաստանում:
Վարչապետ Սարգսյանը նախ ծանոթացել է ներկայացված համակարգիչների հնարավորություններին, այնուհետեւ ներկա գտնվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների մասնակցությամբ կազմակերպված բաց դասին:
Ստորագրվել են հուշագրեր, մի կողմից` էկոնոմիկայի, կրթության և գիտության նախարարությունների, մյուս կողմից` «Ինթել» կորպորացիայի, «Հյուլեթ Փակարդ» ընկերության միջև «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մի շարք, մասնավորապես` «Դպրոցական համակարգիչ» և «Համակարգիչ ուսուցիչների համար» ենթածրագրերի փորձնական փուլերի իրականացման վերաբերյալ: Համագործակցության ընդլայնման մասին հուշագիր է ստորագրվել նաև էկոնոմիկայի նախարարության և «ԱրմենՏել»-ի միջև: