Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հունվարի 29-ի գիշերը Կոտայքի մարզի Արամուս գյուղի Կենտրոնական փողոցի բնակիչները տուն վերադառնալիս տեսել էին, որ իրենց տան պատուհանից մի երիտասարդ է դուրս գալիս: Հետապնդել էին, բռնել ու ահազանգել ոստիկանության: Ահազանգին արագ արձագանքած Կոտայքի ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին: Մարտունու բնակիչ 25-ամյա Կարեն Պերոսյանի մոտ հայտնաբերվել են պլանշետ ու ձեռքի ժամացույցներ: Իրերը հափշտակվել են նրան բռնած մարդկանց տնից: Ձեռնոցները ևս Պետրոսյանի մոտ են եղել:
Շարունակված հետախուզական միջոցառումներով Կոտայքի և Մարտունու ոստիկանները պարզել են, որ հունվարին Կարեն Պետրոսյանը Առինջ գյուղի տներց մեկից հետուստացույց է գողացել, նաև բնակարանային գողություններ է կատարել ոստիկանության Մարտունու բաժնի սպասարկման տարածքում գտնվող Ձորագյուղ, Ծակքար, Լիճք և Աստղաձոր գյուղերում:
Գողոնը՝ փող, համակարգիչ, հեռուստացույց և այլ կենցաղային իրեր:
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:
Կարեն Պետրոսյանը ձերբակալվել է:
Դեպքերի մանրամասներին կանդրադառնանք առաջիկա «02» հաղորդաշարի ընթացքում: