|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի «Ինթել» ընկերության Ղազախստանի, Միջին Ասիայի և Անդրկովկասի, Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչությունների ղեկավարներին, ովքեր նախարարին ներկայացրել են իրենց առաջարկությունները`«Մեկ աշակերտին` մեկ համակարգիչ» հեռահար ծրագրի շրջանակում:
Ինչպես տեղեկացնում են ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարն ընդգծել է, որ համակարգչային հագեցվածության ավելացումը կրթական բարեփոխումների համատեքստում առաջնային է դիտվում: Ըստ աշակերտների թվի` համակարգիչների հագեցվածության ցուցանիշն այժմ մեր երկրում 1/22 է, այսինքն` 22 աշակերտին բաժին է ընկնում մեկ համակարգիչ, ինչը մոտ է եվրոպական միջին ցուցանիշին:
«Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք այդ ցուցանիշը բարելավելու հարցում: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչներ»,- նշել է նախարարը: