կարևոր
8734 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 17:53
Տնտեսական

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 16-ին, կազմել է 393.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.26 դրամ (նվազել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 474.31 դրամ (նվազել է 0.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.26 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 389-392 դրամով, վաճառվում է 397-401 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 412-417 դրամով, վաճառվում է 424-431 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.61-5.19 դրամով, վաճառվում է 5.32-5.50 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 391-392 դրամով, վաճառվում՝ 396 դրամով:

Եվրոն գնվում է 417-418 դրամով, վաճառվում է 424-425 դրամով:

Ռուբլին գնվում է 5.10-5.15 դրամով, վաճառվում է 5.25-5.28 դրամով: