Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր մի խումբ կամավորականներ հավաքվել են «Վիշապի կոթողներ» պուրակում, մաքրել են տարածքը, շինարարության համար արված փոսերը լցրելե են հողով, նոր փոսեր են փորել` վաղվա ծառատունկի համար: Ինչպես տեղեկացնում է «Էկոլուր» կայքը, բնապահպանության նախարարությունը 100 ծառ է տրամադրել՝ պուրակում տնկելու համար:
Նոյեմբերի 30-ին փորձ է արվել ծանր տեխնիկա մտցնել այգու տարածք, սակայն նախարարության բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն արգելել են: Տեսչության կողմից արգելվել է նաև այգու միջով տեղափոխել գազի խողովակաշարը:
Ներկայումս նախարարության աշխատակիցները հսկողություն են իրականացնում այգու տարածքում, որպեսզի ծառեր չհատվեն:
Հիշեցնենք, որ «Վիշապների կոթողներ» այգու մոտ 2000 քմ տարածքում «Air Construction» ընկերությունը մտադիր է էլիտար այս շենքը կառուցել, ինչին դեմ է հասարակությունը: