կարևոր
763 դիտում, 8 ժամ առաջ - 2025-06-17 12:05
Հասարակություն

Ամբողջ Ապարանը ավիրել ա, էսի վիշապի քամի էր, շուշեն ջարդել ա հարևանի վեննեքը փրթել․ տուժած ապարանցիներ

Ամբողջ Ապարանը ավիրել ա, էսի վիշապի քամի էր, շուշեն ջարդել ա հարևանի վեննեքը փրթել․ տուժած ապարանցիներ

Ապարանում տեղի ունեցած ուժգին քամին ու կարկուտը մեծ ավերածություններ են թողել։ Բնակիչները պատմում են, որ փոթորիկը տանիքներ է պոկել, ծառեր է մտել ներս, կոտրել պատուհաններ ու կենցաղային իրեր։ Տուժել են մի քանի տասնյակ ընտանիքներ․ վնասվել են մեքենաներ, արևային համակարգեր, տան գույք ու էլեկտրական սարքեր։ Միայն մեկ ընտանիքում վնասի չափը մոտ մեկուկես միլիոն դրամ է։

Բնակիչները նշում են, որ տներում գազ, լույս ու ջուր չկա։ Մարդիկ օրեր շարունակ մաքրում են տարածքները, փորձում վերականգնել կենցաղը։ Նրանք հույս ունեն, որ պետական աջակցություն կցուցաբերվի՝ վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։