|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Հայ Դատի նոր սերնդի մի շարք ներկայացուցիչներ, փորձառու գործիչների ուղեկցությամբ, հանդիպել են ԱՄՆ նորընտիր` 116-րդ Կոնգրեսի անդամների հետ` ծանոթանալով հայության իրավական պաշտպան Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ:
Նյու Ջերսիի Հայ Դատի հանձնախմբի անդամ Անի Չաղլասյանը հայտնել է, որ պատվիրակության մաս են կազմել երկրորդական վարժարանների և համալսարանների ուսանողներ, ինչպես նաև Համազգայինի, Հայ երիտասարդական միության և Հայ մարմնակրթական ընդհանուր միության անդամներ:
Հայ Դատի պատվիրակության անդամներն իրենց այցելության ընթացքում խորհրդակցություններ են ունեցել նաև կոնգրեսականների գրասենյակների հայ պաշտոնատարների և Հայ Դատի վարժողական ծրագրերի շրջանավարտների հետ:
Նշենք, որ 116-րդ Կոնգրեսի անդամների թվում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վայելող ավելի քան 250 կոնգրեսական, որոնցից 90-ը նոր անդամներ են: