|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ շաբաթ այցեր է կատարելու Թուրքիա, Հունաստան, Հնդկաստան. ըստ թուրքական ԶԼՄ-ների` այդ մասին հայտարարել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդը:
Նրա խոսքերով` Քլինթոնն Անկարայում կլինի հուլիսի 15-16-ը, որտեղ կմասնակցի Լիբիայի հարցով կոնտակտային խմբի հերթական նիստին:
Նախատեսվում են հանդիպումներ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Նշվում է, որ, բացի մերձավորարեւլյան թեմայից, հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային հարցեր, չի բացառվում` նաեւ հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղյան կարգավորումը: