|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Իրանը սկսում է նոր լայնամասշտաբ զորավարժություններ. ըստ Tasnim գործակալության՝ հայտարարել է իրանցի հրամանատարներից մեկը։
Նրա խոսքով՝ առաջիկա զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստության բարձրացմանը, երկրի հակաօդային պաշտպանության՝ պոտենցիալ թշնամու ագրեսիան զսպելու կարողության ամրապնդմանը:
Հրամանատարությունը մտադիր է գնահատել ներքին հակաօդային պաշտպանության համակարգերի արդյունավետությունը տարբեր սպառնալիքներին դիմակայելու, էլեկտրոնային պատերազմի և կիբերհարձակումների դեմ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարբեր ստորաբաժանումների միջև համակարգումը բարելավելու համար:
Զորավարժություններում կկիրառվեն ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ճշգրիտ կառավարվող զենքեր, թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերիև անտեսանելի ինքնաթիռներ:
Իրանական թելեգրամյան էջերն էլ նշում են, որ ԻՀՊԿ-ն Իրանի մեծ մասն ընդգրկող մեծածավալ զորավարժություններ է սկսում: