|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Շուտով Չինաստանի խանութներով կհայտնվի նորածինների համար նախատեսված կովի կաթ, որն իր որակով չի տարբերվի մայրական կաթից:
Արդեն մի քանի տարի է` չինացի գիտնականները գենետիկական փորձեր են իրականացնում, որի արդյունքը, երկրի գյուղատնտեսական նախարարության թույլտվությամբ, արդեն փորձնական արտադրություն է մտել:
Ինչպես տեղեկացնում է Xinhua գործակալությունը, կաթը վաճառքի կհանվի 2 տարուց: Գիտնականները վստահեցնում են, որ իրենք, փոխելով կովերի գենետիկ կոդը, ստանում են պրոտեիններով հարուստ կաթ, թեեւ խոստովանում են, որ այն 100 տոկոսով չի կարող փոխարինել մայրական կաթին: