կարևոր
4693 դիտում, 9 ամիս առաջ - 2023-12-28 20:42
Հասարակություն

Նախարարը վարչապետին սկզբից խաբում է, հետո որոշում է արագ ուղղել սխալը. առողջապահության փորձագետ

Նախարարը վարչապետին սկզբից խաբում է, հետո որոշում է արագ ուղղել սխալը. առողջապահության փորձագետ

Հետաքրքիր իրողություն

2023 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ առողջապահության նախարարության 2023 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվել է Վարչապետին:

Սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա պետական պատվերով բժշկական ծառայությունների մատուցման հարցերին: Նա հարց ուղղեց Անահիտ Ավանեսյանին. «Նախկինում այդ պրակտիկան մենք ունեինք, որ Նախարարությունը բաշխում էր գումարներ ըստ էության հայացողական որոշմամաբ, հիմա այդ պրակտիկան ընդհանհապես դուրս է՞ եկել, այսինքն օֆերտայի տրամաբանությամբ են գումարները բախշվում և բուժառուի հետևից են գնում, հիմա դա ամբողջովի՞ն այդպես է», հնչեց պատասխան` «Այո պարոն վարչապետ....»: Եվ երբ արձանագվեց ՀՀ առողջապահության նախարարի կողմից ասված սուտը` շատ արագ Կառավարությանը ներկայացվեց նոր պիլոտային նախագիծ` բոլոր ծրագրերը օֆերտայի տրամաբանությամբ ֆինանսավորելու մասին:

Ինչ է ստացվում` նախարարը վարչապետին սկզբից խաբում է` մտածելով, որ դա կանցնի (հաշվի առնելով նախկին փորձը), հետո հասկանալով, որ այդ սուտը աղմկահարույց է եւ մեր կողմից բարձրաձայնվել է` որոշում է արագ ուղղել սխալը ` կառավարություն բերելով պիլոտային ծրագրի նախագիծը:

Հ.Գ.Հուսամ մյուս սուտ հայտարարություններն նույնպես կուղղվեն` թեկուզ պիլոտային ծրագրերով....

Անուշ Պողոսյան

Առողջապահության փորձագետ,

իրավապաշտպան,

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր