|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ճիճվակրությունը տարածված հիվանդություն է , որի դեմ պայքարի համար կան բազմաթիվ դեղորայքային միջոցներ, սակայն , եթե դուք կողմնակից չեք դեղորայքային բուժման, ապա ձեզ համար կա մակաբույծներից ազատվելու բնական միջոց՝ դդումի կաթը: Ի տարբերություն դեղորայքի, այս միջոցը գրեթե չունի հակացուցումներ և կարելի է օգտագործել ցանկացած տարիքում:
Դդումի կաթը պատրաստվում է դդումի սերմերից և ազդում ի հաշիվ նրանում առկա կուկուրբին նյութի, որը պարալիզում է մակաբույծներին և հեշտացնում դրանց դուրս բերումը օրգանիզմից:
Ինչպե՞ս պատրաստել դդումի կաթ և ինչպե՞ս օգտագործել այն:
Պատրաստման համար անհրաժեշտ են ՝
Դդումի սերմերը անհրաժեշտ է թրջել ջրում 8 ժամ, այնուհետև դատարկել ջուրը և սերմերը մանրացնել բլենդերով, ավելացնել 4 բաժակ ջուր, լավ խառնել և քամել: Քամելուց հետո պետք է ավելացնել մանրացված խուրման և դերչինը: Պահել սառնարանում:
Խորհուրդ է տրվում խմել օրական 100գ, սոված փորին ՝ ուտելուց կես ժամ առաջ: Օգտագործել չորսօրյա կուրսերով և չորսօրյա ընդմիջումներով: