կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-06 20:03
Քաղաքական

Ի՞նչ պատիժ է ձեզ սպասվում և ինչո՞ւ է ուշանում այդ պատիժը․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

Հայրենիքի մասին Նիկոլ Փաշինյանի տված բանաձեւից, սահմանումից եւ Շուշիի մասին արված հայտարարություններից հետո դժվար է կոնկրետ հարցը ձեւակերպել, այդուհանդերձ, կենտրորանալով թիվ մեկ մեղավորի եւ թիվ մեկ պատասխանատուի մասին արված հայտարարությունների վրա, ինձ համար գոնե նորություն էր, որ դուք հայտարարեցիք, որ ոչ միայն թիվ մեկ պատասխանատուն եք, այլ նաեւ թիվ մեկ մեղավորն եք: Այս դեպքում պարզ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ պատիժ է ձեզ սպասվում  եւ ինչու է ուշանում այդ պատիժը: Հիմա բուն հարցս: Դուք հաճախ եք հարցադրում հնչեցնում, թե ի վերջո ինչումն է ձեզ մեղադրում ընդդիմությունը՝ պատերազամը շուտ կանգնեցնելու, թե կանգնեցնելով՝ առանց կրակոցի Արցախից տարածքներ հանձնելու եւ ՀՀ սահմանների անվտանգությունը վտանգելու մեջ: Բայց կա նաեւ երրորդ տարբերակը՝ պատերազմը չկանխելու մեղադրանք, ու որքան էլ փորձեք այսպես կոչված նախկինների վրա բարդել մեղքը միեւնույն է փաստը մեկն է՝ դուք թիվ մեկ պատասխանատուն եւ մեղավորն եք: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Ագնեսսա Խամոյանը։

«Դուք Ալիեւի հետ մինչեւ պատերազմը հանդիպել եք 8 անգամ եւ բոլոր հանդիպումներից հետո, այդ թվում  2018թ․ հոկտեմբերի 1-ին Դուշանբեի հայտնի վերելակում ունեցած հանդիպումից հետո բացառապես դրական մեսիջներ եք տվել հասարակությանը:

2019 թ․ ապրիլի 8-ին ազդարարեցիք՝ «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից»,-   պատերազմից 4 ամիս առաջ՝ 2020 թ․ մայիսի 6-ին ԱԺ-ում հայտարարեցիք՝    «մեզ ոչ մեկ չի կարող ասել , այ էդ ինչ եք բանակցում, ինչ որ պետք ա, էդ էլ բանակցում ենք: Ես օրինակ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված ա եւ ուզում ա հարցի լուծում, մենք էլ ենք կառուցողական, իրենք էլ»:          

 Ստացվում է առնվազն 2019թ․ ապրիլի 8-ից  չկան նախկինններ, դուք սկսել եք զրո կետից ստանձնելով ամբողջ  պատասխանատվությունը, ու այս ամբողջ ընթացքում մինչ Ադրբեջանը բաց աղբյուրներով անօդաչուներ էր գնում, դուք մեզ վստահեցնում էիք նրա կիրթ եւ կառուցողական լինելու մեջ: Իսկ սեպտեմբերի 27-ին հայտարարում՝ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարի»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։