կարևոր
466 դիտում, 19 րոպե առաջ - 2026-11-07 11:58
Քաղաքական

ԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունը

ԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունը

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը։ Այս մասին տեղեկացնում է ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 4-ին ՀՀ ընդդիմադիր ուժերը հայտարարություն էին տարածել համազգային համախմբման ձևավորման մասին՝ նշելով, որ իրենք գիտակցում են հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, և ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․

  • Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
  • Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
  • Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
  • Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։

«Հայաստան» դաշինք

«Ուժեղ Հայաստան» դաշինք

«Հայաքվե»

«Ապրելու երկիր»

«Բարգավաճ Հայաստան»

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»

«Հայ ազգային կոնգրես»

«Ժառանգություն»

«Միասին»

«Դեմոկրատական այլընտրանք»

«Նոր դարաշրջան»

«Միավորված հայեր»