|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը և հույս ունի, որ այս հայտարարությունն առաջին քայլն է բանտարկյալների, կալանավորների և անհայտ կորածների իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ:
Ինչպես բազմիցս նշել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը, կայուն խաղաղություն կարող է լինել միայն՝ հարգելով միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը։