կարևոր
628 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-31 17:15
Աշխարհ

ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը

ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը

Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը դրա արտադրողների համար մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

«Որոշում է ստորագրվել դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև անմիջական արտադրողների կողմից Ռուսաստանի տարածքից արտահանվող գազոյլների արտահանման արգելքը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ երկարաձգելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարությունում պարզաբանել են, որ որոշումն ուղղված է վառելիքի ներքին շուկայի կայունության պահպանմանը։

Ընդ որում, սահմանափակումները չեն բացառում արտերկիր առանձին մատակարարումները։ Նախօրեին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ իշխանությունները որոշ մատակարարների համար արգելքից բացառություններ են պատրաստում: Նմանատիպ զիջումներ արդեն գործում էին հոկտեմբերին և նախատեսվում են նոյեմբերին։