կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-18 10:55
Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քարտուղարության հեռավար աշխատանքային ռեժիմը երկարաձգել է մինչև մայիսի վերջ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քարտուղարության հեռավար աշխատանքային ռեժիմը երկարաձգել է մինչև մայիսի վերջ

«Ինտերֆաքս․ru» կայքը գրում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է կազմակերպության քարտուղարության հեռավար աշխատանքային ռեժիմը COVID-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով մինչև մայիսի վերջ երկարաձգելու մասին՝ հղում կատարելով Գուտերեշի՝ աշխատակիցներին ուղղված նամակին։

«Երեկ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ «Նյու Յորքն ընդմիջան մեջ» ռեժիմի հետ կապված ձեռնարկությունների աշխատանքների դադարեցումն ու սահմանափակումները կգործեն մինչև 2020 թվականի մայիսի 15-ը։ Խորհրդակցություն ունենալով ավագ ղեկավար կազմի և մեր բժշկական ծառայությունների հետ՝ ես որոշում եմ կայացրել ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում հեռահաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ գործող կանոնակարգերը երկարաձգել մինչև 2020 թվականի մայիսի 31-ը»,- ասվում է Գուտերեշի նամակում։

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ ՄԱԿ-ը «շարունակելու է վերանայել այս միջոցառումները, քանի որ հնարավոր է՝ հետագայում կրկին երկարաձգման անհրաժեշտություն լինի»։

 ՄԱԿ-ի աշխատակիցները հեռավար աշխատանքային ռեժիմով են աշխատում մարտի 16-ից, իսկ ավելի վաղ նշվել էր, որ այդ միջոցառումները պետք է մինչև ապրիլի վերջ տևեին։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվել է ՄԱԿ 189 աշխատակից, մահացել է 3 մարդ։